Countries

Հայաստան

Ի տարբերություն Արևելյան գործընկերության (ԱլԳ) շատ երկրներում գերիշխող մոտեցման՝ Հայաստանի նորարարական էկոհամակարգը առավել առաջնորդվել է մասնավոր հատվածի, այլ ոչ թե պետական կառույցների կողմից։ Մասնավորից դեպի ընդհանուր ուղղված այս եզակի միտումը նկատելի է քաղաքականությունների ձևավորման գործընթացում, երբ նախաձեռնություններն ու պահանջները հաճախ սկիզբ են առնում ձեռնարկատիրական համայնքում՝ հետագայում հանգեցնելով նաև հանրային հատվածի ներգրավմանը։

Հայկական սփյուռքը եղել և շարունակում է մնալ տեղական էկոհամակարգի զարգացման շարժիչ ուժերից մեկը։ Մասնավորապես ԱՄՆ-ում գործող հայկական տեխնոլոգիական համայնքը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և ԱՄՆ շուկայի, հատկապես Սիլիկոնյան հովտի միջև կապ հաստատելու հարցում։ Այս համագործակցությունը հայկական ստարտափներին արժեքավոր գիտելիքներ, լավագույն փորձ և շուկայական հնարավորություններ է ընձեռել՝ միաժամանակ նպաստելով հայկական էկոհամակարգի հեղինակությանը ԱՄՆ տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում։

Գիտական ժառանգությունը, կրթությանն ու նորարարությանը տրված մեծ կարևորությունը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտներին առնչվող եզակի կրթական նախաձեռնությունները հաջողությամբ նպաստել են այս էկոհամակարգի նորարարական ներուժին, որն արդեն իսկ ստեղծել է երկու «միաեղջյուր» ընկերություն, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի բնակչությունը երեք միլիոնից պակաս է։ Վերջին տասնամյակի ընթացքում այն փոքր, միմյանց հետ չկապակցված միավորների ամբողջությունից վերածվեց գործող և համակցված էկոհամակարգի։ Այնուամենայնիվ, դեռևս բազմաթիվ բացեր և մարտահրավերներ կան։

Հայկական էկոհամակարգի հիմնական մարտահրավերներից են ազգային նորարարության ռազմավարության բացակայությունը, ներդրումային գրագիտության սահմանափակ մակարդակը, գիտության և առևտրայնացման միջև թույլ կապը, ազգային բրենդի ոչ բավարար զարգացումը, տվյալների կենտրոնացված մոնիտորինգի և վերլուծության պակասը, ինչպես նաև սահմանափակ ցանցայնացումը եվրոպական էկոհամակարգերի հետ։

Գործողությունների պլան

Քայլ 1

  • Բիզնես հրեշտակների գիտելիքի և փորձի կատարելագործում,
  • Տեխնոլոգիական փոխանցման ներուժի զարգացում,

Քայլ 2

  • Տաղանդների ձևավորման (նախաինկուբացիոն) նախաձեռնությունների աջակցում,
  • Լիարժեք ինկուբացիոն պրակտիկայի խթանում,

Քայլ 3

  • Ազգային նորարարության ռազմավարության մշակման օժանդակում,
  • Ազգային տեխնոլոգիական բրենդի (ԱՏԲ) զարգացման խթանում,
  • Տվյալների մոնիտորինգի պրակտիկայի մշակում,

Քայլ 4

  • Հայկական և եվրոպական էկոհամակարգերի միջև կապերի հաստատում։

Latest news