Գործընկերություն՝ առաջընթացի համար․ «EU4Innovation East»-ը միանում է «DigiTec 2025»-ին

DigiTec_Expo_D2_Ph1 (174)
Այս տարի «DigiTec»-ը նշեց իր 20-րդ տարեդարձը, և «EU4Innovation East»-ը հպարտորեն նրա կողքին էր՝ որպես նորարարության գործընկեր՝ ընդգծելով մեր հանձնառությունը կայուն նորարարությանը, միջսահմանային համագործակցությանը և էկոհամակարգի զարգացմանն Արևելյան Եվրոպայում։

Լինելով տարածաշրջանի ամենաազդեցիկ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «DigiTec 2025»-ը Երևանում համախմբեց ստարտափների, ներդրողների, քաղաքականություն մշակողների և լրատվամիջոցների համայնքի ակտիվ ներկայացուցիչների։

Միջոցառումը կազմակերպվել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ դառնալով երկխոսության, բացահայտումների և համագործակցության արդյունավետ հարթակ։

«EU4Innovation East»-ը միացավ միջոցառմանը որպես նորարարության գործընկեր և հպարտորեն հովանավորեց ստարտափ-ճեմուղին՝ ամբողջությամբ ֆինանսավորելով 22 ակնառու ստարտափների մասնակցությունը, որոնցից 7-ը՝ Մոլդովայից, և 15-ը՝ Հայաստանից։ Այս համարձակ նախագծերը հանդես եկան առաջադեմ լուծումներով՝ արհեստական բանականության (ԱԲ), առողջապահական և կրթական տեխնոլոգիաների, կայուն զարգացման և այլ ոլորտներում՝ ձեռք բերելով տեսանելիություն, հաստատելով արժեքավոր կապեր և արտացոլելով Արևելյան Եվրոպայի ձեռնարկատիրության լուծումակենտրոն ոգին։

 

«DigiTec»-ի երկրորդ օրը «EU4Innovation East»-ը համակազմակերպեց բարձր մակարդակի պանելային քննարկում՝ նվիրված գիտահետազոտական նորարարության ընդլայնմանը։ Այս քննարկմանը, որը վարում էր Բերժ Այվազյանը (Wireless 20/20), մասնակցեցին եվրոպացի և հայ մտքի առաջնորդներ՝ բացահայտելու, թե ինչպես կարելի է ակադեմիական հետազոտությունը վերածել շուկայի համար պատրաստ լուծումների։ Այն շեշտեց պետական-մասնավոր համագործակցության և էկոհամակարգի աջակցության կարևորությունը, ինչպես նաև միջսահմանային համագործակցության անհրաժեշտությունը «դիփ թեք» (deep-tech) տեխնոլոգիական ձեռնարկատիրությունը խթանելու գործում ։

«EU4Innovation East»-ը նաև համակազմակերպեց հեռանկարային պանելային քննարկում այն մասին, թե ինչպես կարող է Հայաստանը ձևավորել համաշխարհային նշանակություն  ունեցող տեխնոլոգիական ինքնություն։ Այս քննարկումը, որը վարում էր «Forbes»-ի թղթակից Էլիզաբեթ ՄաքԲրայդը, դիտարկեց բրենդավորումը՝ որպես արդիականության, համայնքի կառուցման և երկարաժամկետ աճի ռազմավարական գործիք։ Նշվեց, որ բրենդավորումը ոչ միայն իմիջային կերպարի ստեղծում է, այլև «փափուկ ուժի» դրսևորում՝ պետական և մասնավոր հատվածների միջև ակտիվ դաշինք, որը ձևավորում է, թե ինչպես է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը ընկալվում և ինչ դիրք է զբաղեցնում համաշխարհային մակարդակում։

 

Համաժողովի սրահներից դուրս՝ «EU4Innovation East»-ը, Մոլդովայի ստարտափների և էկոհամակարգի առաջնորդների պատվիրակության հետ միասին, ուսումնասիրեց Հայաստանի բարգավաճող նորարարական միջավայրը։ Ինժեներական քաղաքից (Engineering City) և Թումոյից մինչև «AI9 Startup Campus», «Podcastle» և «Picsart» յուրաքանչյուր այց յուրովի էր ներկայացնում Հայաստանի ստեղծարար և համագործակցային տեխնոլոգիական ոգին։

IMG_4868

 

«DigiTec 2025»-ում «EU4Innovation East»-ը հպարտորեն կանգնեց փոփոխություն բերող հաջորդ սերնդի կողքին՝ ստարտափներ, որոնց առաջ մղող ուժը ոչ միայն արտադրանքի մշակումն է, այլև իրական խնդիրներ լուծելու և Արևելյան Եվրոպայում նորարարության ապագան վերաիմաստավորելու առաքելությունը։ Մենք հավատում ենք ապագային, որտեղ նորարարությունը չի ճանաչում սահմաններ, և հպարտ ենք օգնել այն կառուցել մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։

Latest news